• Մեր մասին

Դավիդյանց լաբորատորիաները (Գիսանե ՍՊԸ)  հիմնադրվել է 2008 թվականին պրոֆեսոր Վլադիմիր Աշոտի Դավիդյանցի կողմից և այս պահին զբաղեցնում է առաջատար դիրքեր ՀՀ բժշկական ախտորոշիչ լաբորատորիաների շարքում։ Սկզբնական ժամանակահատվածում եզակի կենտրոն  էր մասնագիտացած պարազիտար և այլ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման բնագավառում։ Իսկ այժմ Դավիդյանց լաբորատորիաներիում կատարվում են բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները՝ այդ թվում հյուսվածքաբանական, բջջաբանական,  իմունահյուսվածքաքիմիական, մոլեկուլյար օնկոլոգիական և գենետիկական:

Երևան քաղաքի մասնաճյուղերից բացի Դավիդյանց լաբորատորիաները գործում են նաև ՀՀ մի շարք մարզային քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Սևան,Մարտունի,Աշտարակ,Արմավիր,Կապան , ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նաև Դավիդյանց լաբորատորիաների հետ են համագործակցում Հայաստանի մի շարք առաջատար հիվանդանոցներ և բժիշկներ:

Դավիդյանց լաբորատորիաներում կարևորագույն չափանիշ է համարվում որակը, այդ իսկ պատճառով աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է մշտապես կրթվող և արտերկրում վերապատրաստվող անձնակազմի կողմից՝ նորագույն սարքավորումներով և որակյալ օգտագործման նյութերով։

Լաբորատորիան մասնագիտացած է ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման,ախտորոշման և բուժման բնագավառում՝ ինչպես արտերկիր մեկնողների այնպես էլ բնակչության համար:
Եթե պատրաստվում եք մեկնել արտերկիր և ցանկանում եք ստանալ տեղեկատվություն թե ինչպես պաշտպանվել ինֆեկցիոն հիվանդություններից(մալարեա,  դեղին տենդ և այլն) մենք կօգնենք Ձեզ անհատական բժշկական անվտանգության փաթեթի պատրաստման Վակցինոպրոֆիլակտիկայի ( պատվաստման) հարցում :

Կարևորելով և շեշտադրելով որակյալ բժշկական ծառայությունների դերը մարդու կյանքում Դավիդյանց լաբորատորիաները ընդլայնվեցին և 2022 թվականին հիմնվեց Դավիդյանց պոլիկլինիկաները ։Վերջինս ազգաբնակչությանն է ներկայանում բազմապրոֆիլ բժշկական ծառայություններով և հմուտ մասնագետներով թե պետպատվերի շրջանակներում և թե վճարովի: 

Դավիդյանց Լաբորատորիաները և Դավիդյանց Պոլիկլինիկաները ընտրելով Երբ Որակը Կապ Ունիկարգախոսը վստահորեն իրենց խնդիրն են համարում Ձեր առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, ճշգրիտ ախտորոշումը և բուժումը։

 

Լիցենզիա

Գործընկերներ