ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2022.06.15

«Դավիդյանց Լաբորատորիաներ» -ում հասանելի է ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ծառայությունը:
Եթե չեք կարող գալ լաբորատորիա անալիզների հանձնման համար, ապա մեր մասնագետները կայցելեն ձեզ՝ ձեր իսկ նշած հասցեով։
Կանչի գրանցման և մանրամասների համար կարող եք զանգահարել (033)204303 կամ (011)200303

《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը ԵՊՀ-ում հանդես եկավ ինֆորմացիոն ներկայացվածությամբ

Երևանի Պետական համալսարանի ուսանողները ծանոթացան լաբորատորիայի գործելաոճին ։ Տեղեկացան թե ինչ գործունեություն է ծավալում 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը , ինչպիսի որակական  շեշտադրումներ է կատարում կլինիկական լաբորատոր ախտորոշման ոլորտում և ինչ աշխատանքային հնարավորություններ է ընձեռում իրենց։ 
《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը մեծ նշանակություն է տալիս կրթությանը  և  արհեստավարժ մասնագետների պատրաստմանը ՝ մշտապես ստեղծելով աշխատատեղեր և համապատասխան պայմաններ մասնագիտական վերելքի համար։

2022.11.09

Կարդալ ավելին

Աշխարհահռչակ Անտոնիա Տեստայի երկար սպասված այցը Հայաստան

,,Գլասբո,, կլինիկայի հիմնադիր Լիլիթ Հովսեփյանի հրավերով և ,,Դավիդյանց Լաբորատորիաներ,,-ի ակտիվ կազմակերպչական ջանքերով Հայաստանում էր Իտալիայի Ջեմելլի հոսպիտալի  օնկոգինեկոլոգիական ուլտրաձայային կենտրոնի գիտական ղեկավար Անտոնիա Տեստան։ Տարբեր բժշկական կենտրոներից մասնագետներ հավաքվել էին լսելու նրան: Տեստան աշխարհի առաջատար մասնագետներից է, ում նախագծերի հիման վրա կազմվում են գինեկոլոգիական քաղցկեղի և քիմիաթերապիայի ուղեցույցներ, իսկ հետազոտությունները հիմք են հանդիսանում բարելավելու ուռուցքների ախտորոշման և բուժման հնարավորությունները։ 
Միջոցառմանը քննարկվեցին կարևորագույն խնդիրներ, ինչպես  նաև Հանրապետության առաջատար մասնագետները հանդես եկան զեկույցներով։
Արդյունավետ 2 օր, որ վստահ ենք, իր դրական արգասիքները կունենա մասնակիցների հետագա գործունեության ընթացքում։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնին և ,,Դիավանտ,, ՍՊԸ-ին նման կարևորագուն նախաձեռնության հովանավոր լինելու  և աջակցելու համար։ 
 

2022.11.08

Կարդալ ավելին