ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԱՊԱՆՈՒՄ

2022.06.15

Հարգելի՛ սյունեցիներ, այսուհետ կարող եք Ձեր լաբորատոր հետազոտությունները վստահել Կապանի《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ին։
⏩Մասնաճյուղը ներկայանում է լաբորատոր ստանդարտներով և բազմապրոֆիլ ցանկով՝ իր մեջ ներառելով հետևյալ հետազոտությունների տեսակները՝
✅Կլինիկական
✅Բիոքիմիական
✅Իմունաբանական
✅Հյուսվածքաբանական
✅Մանրէաբանական
✅ՊՇՌ (ներառյալ Քովիդ թեստ)
✔ Ընտրեք ճշգրիտ ախտորոշումը 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ի հետ, քանի որ այն հաջող բուժման բանալին է։
______________________________
Հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, 20/45 տարածք։
Աշխատանքային ժամեր.
երկուշաբթիից ուրբաթ ՝
🕗 9:00-17:00
և կիրակի՝
🕗 9:00-14:00
📲(043) (098) (041) 699-511

《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը ԵՊՀ-ում հանդես եկավ ինֆորմացիոն ներկայացվածությամբ

Երևանի Պետական համալսարանի ուսանողները ծանոթացան լաբորատորիայի գործելաոճին ։ Տեղեկացան թե ինչ գործունեություն է ծավալում 《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը , ինչպիսի որակական  շեշտադրումներ է կատարում կլինիկական լաբորատոր ախտորոշման ոլորտում և ինչ աշխատանքային հնարավորություններ է ընձեռում իրենց։ 
《Դավիդյանց Լաբորատորիաներ》-ը մեծ նշանակություն է տալիս կրթությանը  և  արհեստավարժ մասնագետների պատրաստմանը ՝ մշտապես ստեղծելով աշխատատեղեր և համապատասխան պայմաններ մասնագիտական վերելքի համար։

2022.11.09

Կարդալ ավելին

Աշխարհահռչակ Անտոնիա Տեստայի երկար սպասված այցը Հայաստան

,,Գլասբո,, կլինիկայի հիմնադիր Լիլիթ Հովսեփյանի հրավերով և ,,Դավիդյանց Լաբորատորիաներ,,-ի ակտիվ կազմակերպչական ջանքերով Հայաստանում էր Իտալիայի Ջեմելլի հոսպիտալի  օնկոգինեկոլոգիական ուլտրաձայային կենտրոնի գիտական ղեկավար Անտոնիա Տեստան։ Տարբեր բժշկական կենտրոներից մասնագետներ հավաքվել էին լսելու նրան: Տեստան աշխարհի առաջատար մասնագետներից է, ում նախագծերի հիման վրա կազմվում են գինեկոլոգիական քաղցկեղի և քիմիաթերապիայի ուղեցույցներ, իսկ հետազոտությունները հիմք են հանդիսանում բարելավելու ուռուցքների ախտորոշման և բուժման հնարավորությունները։ 
Միջոցառմանը քննարկվեցին կարևորագույն խնդիրներ, ինչպես  նաև Հանրապետության առաջատար մասնագետները հանդես եկան զեկույցներով։
Արդյունավետ 2 օր, որ վստահ ենք, իր դրական արգասիքները կունենա մասնակիցների հետագա գործունեության ընթացքում։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնին և ,,Դիավանտ,, ՍՊԸ-ին նման կարևորագուն նախաձեռնության հովանավոր լինելու  և աջակցելու համար։ 
 

2022.11.08

Կարդալ ավելին