Հարգելի այցելուներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Դավիդյանց Լաբորատորիաներ» -ի նոր մասնաճյուղն արդեն գործում է նաև Սիսիանում։ Հասցե քաղաք Սիսիան Գ.Նժդեհի 9։
Հեռախոսահամար (077) (091) (095) 335-662։
Մասնաճյուղում կատարվում են բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունները։ Մեր ջանքերը ուղղված են որակյալ լաբորատոր ծառայության հասանելիության տարածմանը։
Աշխարհահռչակ Անտոնիա Տեստայի երկար սպասված այցը Հայաստան
2022.11.08
,,Գլասբո,, կլինիկայի հիմնադիր Լիլիթ Հովսեփյանի հրավերով և ,,Դավիդյանց Լաբորատորիաներ,,-ի ակտիվ կազմակերպչական ջանքերով Հայաստանում էր Իտալիայի Ջեմելլի հոսպիտալի օնկոգինեկոլոգիական ուլտրաձայային կենտրոնի գիտական ղեկավար Անտոնիա Տեստան։ Տարբեր բժշկական կենտրոներից մասնագետներ հավաքվել էին լսելու նրան: Տեստան աշխարհի առաջատար մասնագետներից է, ում նախագծերի հիման վրա կազմվում են գինեկոլոգիական քաղցկեղի և քիմիաթերապիայի ուղեցույցներ, իսկ հետազոտությունները հիմք են հանդիսանում բարելավելու ուռուցքների ախտորոշման և բուժման հնարավորությունները։
Միջոցառմանը քննարկվեցին կարևորագույն խնդիրներ, ինչպես նաև Հանրապետության առաջատար մասնագետները հանդես եկան զեկույցներով։
Արդյունավետ 2 օր, որ վստահ ենք, իր դրական արգասիքները կունենա մասնակիցների հետագա գործունեության ընթացքում։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնին և ,,Դիավանտ,, ՍՊԸ-ին նման կարևորագուն նախաձեռնության հովանավոր լինելու և աջակցելու համար։